Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին

Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։
konstantin-orbelyan

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, ինչպես նաև՝ Նազենի Ղարիբյանի՝  2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

*

*