Միհրան Պողոսյանն օֆշորի գործով հարցաքննվել է

Հատուկ քննչական ծառայությունում շարունակում է քննվել ԴԱՀԿ ծառայության` արդեն նախկին պետ Պողոսյանի նկատմամբ գործը։
mihran-poghosyan-hrajarakan

yerkir.am — Հատուկ քննչական ծառայությունում շարունակում է քննվել ԴԱՀԿ ծառայության` արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ պանամական օֆշորային գործարքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը yerkir.am-ին հայտնեց, որ գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը:

Մայիսի 2-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ:

Պողոսյանի կողմից օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Այնուհետև Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով շվեյցարական «LGT» բանկում Պողոսյանի կողմից հաշիվներ ունենալու հանգամանքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները