Քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի դեմ

«Նուբարաշեն»-ում երեկ ստուգումներ են իրականացվել: Այդ ընթացքում կալանավորներն աղմուկ են բարձրացրել...
nubarashen

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ ստուգումներ են իրականացվել: Այդ ընթացքում կալանավորներն աղմուկ են բարձրացրել և իրենց բողոքն արտահայտել:

yerkir.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Դատախազի որոշմամբ ժամանակավորապես (մինչև նախաքննության ավարտը) դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները»,- նշել են Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

*

*