Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանց

Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով
nubarashen

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով, որոնց միջամտելը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է: Դա պարզաբանվել է նաև հացադուլի մեջ գտնվող անձանց:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հերթական առանձնազրույցն են ունեցել ապրիլի 15-ից հացադուլի մեջ գտնվող և հացադուլի ընթացքում որոշակի պարբերականությամբ ջրադուլ իրականացնող Արկադի Պապյանի հետ:

Մայիսի 21-ին կատարված վերջին այցի դրությամբ արձանագրվել է, որ Արկադի Պապյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ, իր ինքնազգացողությունը գնահատում է բավարար: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է քաշի կորուստ:

Հացադուլ հայտարարած ևս մեկ անձ գանգատվել է պարբերաբար ուշագնացություններից, ինչը, ըստ նրա, պայմանավորված է իր հիվանդությամբ: Հարցն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հետ և պայմանավորվածություն է ձեռբ բերվել հնարավորին չափ արագ իրականացնել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և կազմակերպել համապատասխան բժշկակական խորհրդատվություն:

 

*

*