Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող կալանավորը մահացել է բանտում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:
nubarashen

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:

ՔԿՀ-ից yerkir.am-ին տեղեկացրել են, որ մահացածն Արարատ Նիկողոսյանն է, ով մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:

Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը։ Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արարատ Նիկողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

*

*