«Նուբարաշեն» ՔԿ-ում կաշառք տալու եւ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել

Տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
nubarashen

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի և նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում  բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

24.09.2016թ.-ին՝ հերթափոխն ընդունելիս, Կ. Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից բռնվել է նույն հիմնարկի տարածք թմրամիջոց անցկացնելու պահին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել են Կ. Սարգսյանի, ինչպես նաև հիշյալ ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների կողմից մինչ այդ կատարված հանցագործությունների 30-ից ավելի դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կ. Սարգսյանը, 07.12.2015թ.-ից մինչև 19.10.2016թ.-ը զբաղեցնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից հնարավոր հանցագործությունները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ինքն է հանցավոր արարքներ կատարել` ոտնահարելով պետական ծառայողի պատիվն ու բարի համբավը: Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, նախապես մշակած սխեմայի համաձայն, Կ. Սարգսյանը 2016 թվականի ընթացքում կաշառքի գործարքներ է իրականացրել նույն հիմնարկի դատապարտյալներ Գևորգ Բադալյանի, Էրիկ Ավագյանի,  ինչպես նաև կալանավորներ Ռադիկ Ավետիսյանի և Մհեր Մանուկյանի հետ` ՔԿՀ-ի տարածք անցկացնելով և վերջիններիս փոխանցելով տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, լիցքավորիչներ, «Wi-Fi» սարք, ոգելից խմիչք և այլն: Ընդ որում, յուրաքանչյուր գործարքի դիմաց Կ. Սարգսյանը դատապարտյալների ու կալանավորների հարազատներից ստացել է կաշառք:

Առավել մանրամասն՝ այստեղ։

*

*