Սպանություն՝ Նորատուս գյուղում

Քաղաքացիները նշել են, որ հնարավոր է տեղի ունեցածը վրեժխնդրություն է:
patahar-hivandanoc-shtap

Գեղարքունիքի մարզում սպանություն է տեղի ունեցել: Առավոտյան Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Պարզվել է, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը՝ նրա համագյուղացին՝ 56-ամյա Արեւշատ Ղազարյանը: Դեպքը տեղի է ունեցել Երեւան-Սեւան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում: Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 19 պարկուճ: Քաղաքացիները նշել են, որ հնարավոր է տեղի ունեցածը վրեժխնդրություն է: Նշել են, որ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում  կրակոցներ էր արձակել  Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացել էր, որ իր հորը ծեծի են ենթարկել:

*

*