Նոր Նորքի հյուրանոցներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում․․․
police-line

Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժնի սպասարկման տարածքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում կնոջ դի կա։ Ահազանգով մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ մահացած 33-ամյա կինը Նոր Նորքի բնակիչ է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն:

*

*