Հավաքի մի խումբ մասնակիցներ բերման են ենթարկվել

Բերման ենթարկվածների թիվը չի ճշտվում
jrcan

ՀՀ ոստիկանությունը վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով բերման է ենթարկել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցների:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Բերման ենթարկվածների թիվը չի ճշտվում։

*

*