Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված ստանդարտը պետք է կիրառվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. պաշտպան

«Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքը եղավ օրինական»
hayk-alumyan

Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքը եղավ օրինական, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի։ Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Օրինական ընթացքով ընտրվել էր դատավորը եւ դատավորն ընկալում էր մեր փաստարկները: Դժբախտաբար, վերաքննիչ դատարանի դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքը իր վերջնական որոշման մեջ եւ շարունակեց կալանքի տակ պահել պարոն Քոչարյանին մի շարք շատ կոպիտ խախտումներ անտեսելով:

Նշեմ, որ մինչ այդ մենք արդեն անդրադարձել էինք այն հարցին, որ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 մարդու՝ առավել ակտիվ մասնակիցներին: Հետո 2009-ին Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխվեց եւ հիմա սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է 300.1 հոդվածով: Այդ փոփոխության արդյունքում այդ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը այդ մասով դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում է անձի վիճակը, հետեւաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի տապալման համար: Քրեական հետապնդումից խուսափեց նաեւ մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանը:

Մեր փաստարկներից մեկն այն էր, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաեւ պարոն Քոչարյանի նկատմամբ: Չի կարող Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցումը կիրառվել»,- հայտարարել է պաշտպանը:

*

*