Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով. ԱԱԾ տնօրեն

Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթը փոխանցել է Քննչական կոմիտեին:
artur-vanecyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Նախաքննություն է իրականացվում, այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործելու հոդվածով»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթը փոխանցել է Քննչական կոմիտեին:

*

*