ԲԴԽ նիստում քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Դատական նիստն ընթանում է դռնբաց

Ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը: Անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ հրավիրված նիստին քննվում է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: Դատական նիստն ընթանում է դռնբաց:

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ Տավարացյանը ԲԴԽ անդամ է ընտրվել է 2018 թվականի նոյեմբերին, սակայն հրաժարվել է երդվել որպես խորհրդի անդամ: Բեքմեզյանի դիտարկմամբ՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են, երբ նա 5 տարվա ընթացքում 2 անգամ անհարգելի բացակայել է խորհդի նիստերից, մինչդեռ նոյեմբերի 8-ից Տավարացյանը չի մասնակցել նիստերին եւ որեւէ հիմնավորում չի ներկայացվել բացակայության համար:

Այն հարցին, թե ինչու այդ հարցը մինչ օրս չի քննարկվել, Բեքմեզյանը նշել է, որ հուլիսի 11-ի Դատավորների ընդհանուր ժողովում է հայտնի դարձել, որ Տավարացյանը ԲԴԽ անդամ է: Նախշուն Տավարացյանի խոսքով՝ ինքը համարվում է պաշտոնը ստանձնած երդվելու օրվանից՝ հուլիսի 11-ից:

Նիստը, նախնական տվյալներով, կշարունակվի հուլիսի 22-ին:

*

*