Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով ձերբակալված Անի Նավասարդյանն ազատ արձակվեց

Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ:
ani-navasardyan

3 օր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը րոպեներ առաջ ազատ է  արձակվել:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չեն եղել փաստական տվյալներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգություններին:

Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության առջեւ պայմաններ էր դնում՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու  համար: Հենց այդ օրը եղան բախումներ եւ 51 անձ հոսպիտալացվեց:

Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։

*

*