Ոստիկանությունը նյութեր է պատրաստում Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:

Մարտի 4-ին` կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխե և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նարեկ Մալյանն անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

*

*