Նարեկ Մալյանը կրկին նշանակվել է Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտոնում.tert.am

Նարեկ Մալյանը հաստատելով տեղեկությունը` նշեց, որ վերականգնվել է նախկին կրճատված հաստիքը:
narek-malyan

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը կրկին նշանակվել է Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտոնում:

Tert.am –ի հետ զրույցում Նարեկ Մալյանը հաստատելով տեղեկությունը` նշեց, որ վերականգնվել է նախկին կրճատված հաստիքը:

Հարցին, թե ՀՀ ոստիկանապետը ինչ հիմնավորմամբ իրեն հրավիրեց աշխատանքի, Նարեկ Մալյանն ասաց .« Չեմ կարող մեկնաբանել, հարցերը` ոստիկանության լրատվական»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը 2016-ի  հուլիսի 7-ին կրճատվել էր:

*

*