Նարեկ Մալյանի վրա հարձակման գործով դատական նիստը հետաձգվել է

Դատական նիստը կշարունակվի հունվարի 29-ին:
narek-malyan

Սկսվելուց կես ժամ չանցած՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» նախաձեռնության անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը:

Ամբաստանյալներից Դավիթ Սիմոնյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը: Նիստին հայտնի է դարձել նաեւ, որ դադարեցվել են պաշտպաններ Կարապետ Բադալյանի եւ Արմեն Խաչատրյանի լիազորությունները: Իսկ փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը ստանձնել են բոլոր՝ 6 ամբաստանյալների շահերի պաշտպանությունը:

Դատական նիստը կշարունակվի հունվարի 29-ին:

Նշենք նաեւ, որ դատարանի առաջ էին հավաքվել «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներն ու երիտասարդների աջակիցները: Ըստ մեղադրական եզրակացության՝ «Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամներ, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, մարտի 4-ին փորձել են բացահայտ առեւանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով: Երիտասարդները, սակայն, պնդում են, որ իրենց նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբաման նետելը:

 

 

*

*