Պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան գործով մեկ անձ ձերբակալվել է

Մահվան էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզվել են
qnnchakan shenq
Պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզվել են, մեկ անձ ձերբակալված է: 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք էր ստացել ապրիլի 21-ի առավոտյան՝ Վայոց ձորի տարածքում տեղի ունեցած դաշտային պարապմունքների ժամանակ:
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել դեպքի վայրում գտնվող անձանց շրջանակը, հարցաքննվել ծառայակիցները: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ կա, թե ոչ, կրակել է, որի հետեւանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: Քննչական գործողությունները շարունակվում են:

*

*