ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում սպանության մեջ կասկածվող Գուրուրյանը

Որոշվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը:
kalanq-dzerbakalutyun-dzernashxta1 (1)

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները ՌԴ  իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որը կասկածվում է  Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության մեջ։

Այդ  մասին, ըստ nur.kz կայքի, տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը:

Ներկայումս, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը:

*

*