ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության օրվա առթիվ

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին․․․
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։

Ապրիլի 15-ին նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:

Մանրամասները՝ այստեղ։

*

*