Նոր դատավորներ են նշանակվել

Նախագահը դեկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր․․․
nakhagah-hramanagir

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաձայն նախագահի հրամանագրի՝ Վահե Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Ալֆրեդ Վարդանյանը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

*

*