Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է․․․
handipum (7)

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թվականի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին: Անդրադարձ է եղել նաև ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին:

Գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով:

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*