Նաիրա Զոհրաբյանի հորդորով կալանավորը դադարեցրել է հացադուլը

«Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա»։
bant

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա՝ չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը, և ես, ինչպես միշտ, լինելու եմ հետևողական»,- գրել է Զոհրաբյանը:

*

*