50 հազար եվրո՝ հերթական դատական սխալի պատճառով

«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման նպատակով գումար հատկացվեց:
mied

ՀՀ կառավարությունն ավելի քան 50 հազար եվրո կհատկացնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման նպատակով: Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 24-ն է:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ բողոք ներկայացնող հայրը` Հրաչյա Մուրադյանը, պնդել է, որ որդին մահացել է սպաների կողմից պարբերաբար բռնությունների կիրառման արդյունքում առաջացած վնասվածքներից, պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պետությունը չի ապահովել պարտադիր զինվորական ծառայություն անցնող որդու կյանքի իրավունքը: Ընդհակառակը, ամեն ինչ արվել է մահվան հանգամանքները կոծկելու և մեղավորներին թաքցնելու համար: Առաջ են քաշել մահվան անհավանական վարկածներ, կեղծվել են փորձագիտական եզրակացություններ:

*

*