«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»․ հայտնի են մրցույթի հաղթողները

Արման Թաթոյանը ասաց, որ որքան քիչ է լուսաբանվում ոլորտը, այնքան շատ են խնդիրները:
mrcanakabashkhutyun

Փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավումը  պահանջում է մշտական հետևողական աշխատանք: Այս մասին «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխության բացման խոսքում դեկտեմբերի 13-ին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ այդ ոլորտում կան համակարգային խնդիրներ:

Անդրադառնալով փակ հաստատությունների գործունեության լուսաբանման խնդրին՝ Թաթոյանը ասաց, որ որքան քիչ է լուսաբանվում ոլորտը, այնքան շատ են խնդիրները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  նշեց, որ մարդու իրավունքները կանգ չեն առնում փակ հաստատությունների դարպասների առաջ, և երբ մարդիկ այդ դարպասներն անցնում ու մտնում են փակ հաստատություն, ապա նրանց արժանապատվությունը չեն կորցնում:

«Հանրային հայացք փակ աշխարհին.«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթներին ներկայացվել է 100-ից ավելի հայտ:

Համընդհանուր խնդիրների բարձրացրման և հետևողական լուսաբանման համար հատուկ մրցանակի արժանացավ ներկա դատապարտյալ Յուրի Սարգսյանը:

Հատուկ մրցանակի արժանացավ Անաստասիա Դավթյանը՝ բանտային պայմաններում կրթություն ստանալու իր փորձառության մասին բարձրաձայնելու և այդ հարցի նկատմամբ հանրության մոտ առկա կարծրատիպերը կոտրելու փորձ անելու համար:

Հատուկ մրցանակի արժանացավ Արմենակ Դավթյանը՝ «Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը» հոդվածում բազմակողմանիորեն լուսաբանելու համար՝ DVV international-ի կողմից:

«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում «Լավագույն առցանց նյութ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Ղարիբյանի՝ «Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը» նյութը:

«Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն մարդկային պատմություն անվանակարգում մրցանակի արժանացավ Մհեր Ենոքյանի «Բարի գալուստ, բանտ» հոդվածը:

«Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթում լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ անվանակարգում հաղթող ճանաչվեց Շաքե Ղազարյանի «ՊոստՖակտում. Ծակուռային քսենոֆոբիա» նյութը:

edik-baghdasaryan

*

*