Սպանել է հարեւանին, քանի որ նա տնքում էր ու խանգարում քնել

...հայտնաբերվել է 61-ամյա հիվանդի մարմինը՝ դանակի հարվածի հետքերով
hivandanoc-palat-hivandasenyak2

Ապրիլի 3-ին Մոսկվայի Ալաբեւ փողոցում գտնվող քաղաքային բուժհաստատության հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել է 61-ամյա հիվանդի մարմինը՝ դանակի 2 հարվածի հետքերով։

Իրավապահները պարզել են, որ սպանությունը կատարել է նույն հիվանդասենյակում բուժում ստացող, 70-ամյա տղամարդը։ Նա քննիչներին տեղեկացրել է, որ  տուժածը գիշերը տնքում էր եւ խանգարում էր քնել։

Նա բարկացած վեր է կացել, դանակահարել հիվանդասենյակի հարեւանին ու պառկել-քնել, տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն։

 

*

*