Կատվի կծոտած մսի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է

Խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից
mis-katu

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խումբը ոչնչացրել է կատվի կծոտած մսի խմբաքանակը՝ արձագանքելով մարտի 18-ին համացանցում տարածված տեսանյութին։

«Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի (ԳՈՒՄ-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է  միսը վաճառել միայն սառնարանից»,- ասված է հայտարարության մեջ:

*

*