ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժին

Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված ՀՅԴ ՀԵՄ անդամների հետ
MIP

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ոստիկանության բաժնում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Քիչ առաջ ՄԻՊ-ից տեղեկացրին, որ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունիի բաժին:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ:

*

*