Կստեղծվի Օմբուդսմենների եվրասիական դաշինք

Հուշագիր է ստորագրվել
ombudsmen

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմենների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։

Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների օմբուդսմեններ, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել զեկույցով՝ մասնակիցներին ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի «Մարդու իրավունքների պատշպանի» նոր օրենսդրական կարգավորումներն ու զարգացման միտումները։

Հանդիպման ավարտին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը, Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր տեսչության նախագահը և Ղըրղզստանի օմբուդսմենը ստորագրել են հուշագիր Օմբուդսմենների եվրասիական դաշինք ստեղծելու մասին։

*

*