Մանվել Գրիգորյանի առողջական ու հոգեբանական վիճակը վատթարանում է. ՄԻՊ

ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին...
mip-qreakan

ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում բժիշկը պարբերաբար այցելում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ օրեր առաջ անձամբ է այցելել ու առանձնազրույց ունեցել գեներալի հետ։

«Մենք արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշել է Արման Թաթոյանը:

Առանձնազրույցի արդյունքներով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները