ՀՀ ՄԻՊ-ը մտահոգված է՝ Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ

Թաթոյանը պաշտոնապես դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ...
levon-hayrapetyan-datavchir

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

ՄԻՊ-ի աշխատակազմի փոխանցմամբ, պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար:

Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեւոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:

*

*