Պաշտպանը բարձրացրել է կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց

ՀՀ դատախազությանն ուղղված գրությամբ...
mip

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց:

ՄԻՊ-ի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն է՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:

 

*

*