ՄԻՊ գրասենյակը երբեք այնքան ծանրաբեռնված չի եղել, որքան վերջին մեկ տարում․ Արման Թաթոյան

Ըստ Թաթոյանի՝ կրկնակի աճել են բողոքների թիվն ու դրանց արձագանքմանն ուղղված այցերը:
arman-tatoyan

Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է իր տարեկան հաղորդումն ու փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը:

Արման Թաթոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երբեք այնքան ծանրաբեռնված չի եղել, որքան վերջին մեկ տարում: Ըստ Թաթոյանի՝ կրկնակի աճել են բողոքների թիվն ու դրանց արձագանքմանն ուղղված այցերը:

700 էջանոց տարեկան հաղորդման մեջ առանձին բաժիններ են նվիրված 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերին ու արդար դատաքննությանը, որում անդրադարձ կա հնչեղ քրեական գործերին, նաեւ 2008-ի մարտիմեկյան դեպքերին:

Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին շրջանում քրեական գործերում ներգրավված գրեթե բոլոր պաշտոնատար անձանց փաստաբանները հարց են բարձրացրել, որ իրենց վստահորդները ենթարկվում են քաղաքական հետապնդման:

*

*