Պաշտպանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին

Անդրադարձել է կատարվել Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող քայլերին...
handipum (4)

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրի և Վիեննայում նրա ներկայացուցիչ, հատուկ խորհրդական Յան Խակուաասի հետ:

Հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ:
Անդրադարձել է կատարվել Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող քայլերին, ինչպես նաև Խորհրդարանի հետ համատեղ աշխատանքի սկզբունքներին։

Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը Հայաստանի իրավական համակարգի շարունակական կատարելագործման հարցում։

*

*