Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել

«Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»․ փաստաբան
Mihran-Poghosyan-tun-Londonum

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Կարծում եմ` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»,- «Руна» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Հիշեցնենք, որ ՌԴ դատարանի որոշմամբ` Միհրան Պողոսյանը Ռուսաստանում 40 օրով կկալանավորվի: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

*

*