ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը պարտավորվել է 8 գործով վճարել 81 հազար 100 եվրո

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը․․․
mied

Կառավարությունը լ 81 100 եվրոյին համարժեք դրամ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

ՄԻԵԴ-ի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով պետք է վճարվի 900 եվրոյին համարժեք դրամ, «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 14 000 եվրոյին համարժեք դրամ, «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 5 200 եվրոյին համարժեք դրամ, «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 17 200 եվրոյին համարժեք դրամ, «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 10 400 եվրոյին համարժեք դրամ, «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 14 000 եվրոյին համարժեք դրամ, «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 8 600 եվրոյին համարժեք դրամ, «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 10 800 եվրոյին համարժեք դրամ։

 

*

*