ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի դեմ վճիռ է կայացրել. հարցն առնչվում է նաև հայ երեխայի

Ֆրանսիայի իշխանությունները ստիպված կլինեն որպես բարոյական վնասի փոխհատուցում վնասը կրած ընտանիքներին վճարել 1500-9000 եվրո:
mied

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում անչափահասներին իրենց ծնողներից բաժանելու կարգի հետ:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, դատարանն այդ կարգը համադրելի է համարել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի հետ, որը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային:

Դատարանն ուսումնասիրել է հինգ նմանատիպ դեպք, որոնցից մեկն առնչվում է 2012թ. չորսամյա հայ երեխային, ում 18 օր պահել են իր ծնողներից անջատ վարչական պահպանության կենտրոնում: Նույն տարում նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև երկու չեչեն աղջիկ երեխաներ: Մեկ այլ դեպք էլ գրանցվել է չորսամյա ռումինացի երեխայի հետ:

Ֆրանսիայի իշխանությունները ստիպված կլինեն որպես բարոյական վնասի փոխհատուցում վնասը կրած ընտանիքներին վճարել 1500-9000 եվրո:

Ֆրանսիական իրավապաշտպան «Սիմադ» կազմակերպության գնահատմամբ՝ 2015թ. Ֆրանսիայում նմանատիպ վերաբերմունքի են արժանացել 105 երեխաներ, իսկ 2014թ.` 45:

Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժակ Թյուբոնը ևս հայտարարել է, որ երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկան հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, իսկ դրա հնարավորությունը տվող օրենքի պետք է փոփոխվի:

Մեկ Մեկնաբանություն
  • ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի դեմ վճիռ է կայացրել. հարցն առնչվում է նաև հայ երեխայի — Armenian National Committee of America
    22 июля 2016 at 12:00

    […] […]

  • *

    *