Միայնակ գայլը հայտարարել է. «Վերցրել եմ ավել-սավոկը եւ մաքրել եմ աղբը». փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանավորեց:
arayik-khandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն օգոստոսի 2-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր նկատմամաբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարել է` «Վերցրել եմ ավել-սավոկը եւ մաքրել եմ աղբը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը` նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումն ընտրելու միջնորդությունը հիմնավորումներ չունի:

«Այս միջնորդությունը առարկայազուրկ է՝ հիմնված ենթադրությունների վրա: Հենց այդպես էլ գրված է` կա ենթադրություն, որ Արայիկ Խանդոյանը կարող է անհարգալից լինել նախաքննության ընթացքում: Թե Արայիկ Խանդոյանի հարգալից լինելը հայ ժողովուրդը չգիտի եւ հիմա վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ նա կարող է անհարգալից լինել կամ կարող է այլ անձանց վրա ազդեցություն գործադրել»,- նշել է փաստաբանը:

 

*

*