Մհեր Ենոքյանի գործով ճնշումներ չեն եղել. Դավիթ Սանասարյան

Հերքում է, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն օգտագործում է վարչական լծակներ...

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն օգտագործում է վարչական լծակներ՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին արդարացնելու համար։

«Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա: Այս երկու օրը փորձում են ինչ-որ բարձր արժեքներից խոսել, ինչ-որ սլաքներ են ուղղում, նրանց նպատակը մեկն է, բայց չեմ ուզում ասել…իրենցից հարցրեք իրենց նպատակը: Սուտ է, սուտ է, որևէ մեկը, եթե կասի, կհայտնվի դատարանում», — ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ  եթե որևէ մեկը ապացույցի, որ  ինքը, իր աշխատակիցները որևէ պետական պաշտոնյայի ասել են, որ «այս հարցով սենց զբաղվեք, խոստանում եմ՝ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»։

Պետական վերահսկողական ծառայության պետը նշեց, որ հպարտանում է իր մամուլի խոսնակով։

«Իր ծառայությունը բավականին բարձր մակարդակի է իրականացնում ու նրա աշխատանքը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում», — ասաց նա։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները