Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքի առթիվ մի քանի զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

...զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելու հոդվածով
agarak zoramas

Մեղրու զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը)»,- նշել է Խաչատրյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում՝ երկուսից երեք տարի ժամկետով զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ, կամ կալանքով մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

*

*