Կրակոցներ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են

Հունիսի 15-ին ժ.14.30-ին...
barekamutyun-kayan

Հունիսի 15-ին ժ.14.30-ին ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են բաց թողել և մարդիկ խեղդվում են:

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.14.25-ին նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ: Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած «6-Պ-36» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակով կրակել է մի քաղաքացու ուղղությամբ:

Նույն օրը ժ.15.45-ին Հ.Հակոբյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ատրճանակն առգրավված է: Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

*

*