«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները կալանավորի մոտ մետամֆետամին թմրամիջոցին նմանվող զանգված են հայտնաբերել

Խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ...
bant,-qkh

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 12-ի ժամը 17:00-ի սահմաններում,անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցություն ունեցած կալանավոր Ա. Հ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:

Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

*

*