Հանցագործության վերաբերյալ մեղադրանք՝ իշխանության ներսում

Սանասարյանի հավաստիացմամբ՝ Ալեն Սիմոնյանը ընտրությունների ժամանակ օգտվել է տեղի քրեական հեղինակությունների աջակցությունից։

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի շուրջ աղմուկը տարբեր քրեական գործերի բերումով քիչ չէ, վերջերս էլ նրա մեկ այլ աղմկոտ հայտարարություն էր ուշադրության կենտրոնում հայտնվել:

Սանասարյանի հավաստիացմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 4 ընտրատարածքում օգտվել է տեղի քրեական հեղինակությունների աջակցությունից, քաղաքացիներին ստիպել են, որ Սիմոնյանի օգտին քվեարկեն: Ալեն Սիմոնյանը հերքում է:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*