Մասիսի քաղաքապետը ազատ է արձակվել

«Նա ազատ է արձակվել, և կալանքի կիրառումը մերժվեց»,- ասաց Աթանեսյանը:
masisi-qaghaqapet-david-hambardzumyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետին ազատ է արձակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Նա ազատ է արձակվել, և կալանքի կիրառումը մերժվեց»,- ասաց Աթանեսյանը:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

*

*