Մասիսի քաղաքապետի եղբայրը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին ․․․
masisi-qaxaqapetaran2 (1)

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:

«Գրավն, ամենայն հավանականությամբ, կվճարվի այսօր»,-հավելեց նա:

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին՝ Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև ապրիլի 22-ին՝ Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազեն կիրառելու մեջ:

*

*