Մարզպետի սպանված խորհրդականի կինը ցուցմունք է տվել

Ըստ ցուցմունքի՝ ինքն է կացնահարել ամուսնուն, պատճառը...
manuk-simonyan

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. սպանություն կատարելու մեջ կասկածվում են Սիմոնյանի կինն ու որդին: Մեր տեղեկություններով` կինն արդեն ցուցմունք է տվել, որ ինքն է կացնահարել ամուսնուն՝ կենցաղային հողի վրա ծագած վեճի պատճառով: Նշվում է նաեւ, որ վեճերը պարբերական բնույթ են կրել:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով  կա ձերբակալված։

 

*

*