Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը ՀՔԾ-ում նշանակված է հուլիսի 26-ին

Որպես վկա` կարող է կանչվել ցանկացած մարդ, այդ թվում՝ Փաշինյանը
robert-qocharyan

Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մանրամասների մասին, տեղեկացնում է yerkir.am-ը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք կտեսանկարահանվի այդ հարցաքննությունը, Սասուն Խաչատրյանը նշեց, որ այդ հարցը քննարկելի է:

Իսկ թե այս գործով վկայություն կտա՞ վարչապետ Փաշինյանը, ով այդ տարիներին շարժման ակտիվ անդամներից էր, ՀՔԾ պետը նշեց. «Մեկ անգամ էլ եմ ասել, որ անձերի հետ կապված որևէ սահմանափակում չկա: Որպես վկա` կարող է կանչվել ցանկացած մարդ, որը կարող է էական նշանակության տեղեկատվություն տալ քրեական գործով»:

*

*