Մարտի 1-ի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Մարտի մեկի գործով, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը․․․
datavor-dataran

Մարտի մեկի գործով, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Դանիբեկյանը քննում է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ ներգրավված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը։

*

*