Մանվել Գրիգորյանին կպաշտպանի արդեն 5 փաստաբան

Ներգրավվել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը...
manvel-grigoryan-ekm-aats2 (1)

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ևս մեկ փաստաբան կպաշտպանի: Խոսքը փաստաբան Լևոն Բաղդասարյանի մասին է, ով հանրությանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, այդ թվում` 2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով:

Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ գործում ներգրավվել է Գրիգորյանի հարազատների հորդորով: Նա հայտնեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կտա և կպատասխանի լրագրողների` գործի վերաբերյալ հարցերին:

Նշենք, որ մինչ այս Գրիգորյանի շահերը ներկայացնում էր 4  փաստաբան` Կարեն Քամալյանը, Արայիկ Ալվանյանը, Արսեն Մկրտչյանը և Գուրգեն Գրիգորյանը:

*

*