Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Մանվել Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է...
hqc

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում («Հանգստյան տուն 28»), Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Մանրամասները՝ այստեղ։ 

 

*

*