Դատարանը Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործը վարույթ է ընդունել

Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, կնոջ նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
manvel-grigoryan2 (1)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 16-ին վարույթ է ընդունել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և  նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը. հաղորդում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը:

Դատական նիստի նախագահող է նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մանվել Գրիգորյանին եւ կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, իրենց որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տանն էլ ապօրինի կերպով պահել են հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել են տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

*

*